Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
10
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվելու է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չիլիական կողմի հրավերով։ Այցի ընթացքում Հանրապետության նախագահը կմասնակցի Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստ Ռիստի երդմնակալության արարողությանը։ Նախատեսվում են նախագահի հանդիպումները Չիլիի բարձր ղեկավարության և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
04
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սթիվեն Նիքսին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին։ Հանդիպմանը նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։ Նախագահը մասնավորապես բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի դերակատարությունը Հայաստանում...
03
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդես է եկել բանախոսությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես է եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, Խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։ Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանային խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև...
03
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բարեկամ Բուլղարիայի ժողովրդին, երկրի ղեկավարությանը և դեսպանին՝ մաղթելով բարօրություն և շարունակական հաջողություններ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության, շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում։...
01
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանի մոտ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ծաղիկներ է խոնարհել «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանի մոտ՝ հարգելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակը:
27
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի հերթական նիստին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
...
1338