Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, ինչպես նաև սահմանային իրավիճակին: Համազգային խնդիրները միասնական ուժերով լուծելու համատեքստում զրուցակիցները ընդգծել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերարժևորելու, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ...
24
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
22
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է FAST-ի խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը
Հանրապետության նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի պատվավոր անդամ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը: FAST-ի խորհրդակցական խորհրդի կազմում ընդգրկված են գիտության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների առաջատար ու հանրաճանաչ ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից: Նրանց թվում...
21
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական...
21
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նախագահի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին: Կարծիքներ են...
21
05, 2021
Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում հնարավոր ամեն ինչ անելու է՝ հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար. ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ....
1
...
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
...
1280