• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    07, 2021
    Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ բարելավելով և կատարելագործելով այն. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ բարելավելով և կատարելագործելով այն. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Սահմանադրության օրն է: Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները: Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան,...
  • 04
    07, 2021
    Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն...
  • 03
    07, 2021
    Մեր ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է երկկողմ արդյունավետ համագործակցության համար. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Մեր ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է երկկողմ արդյունավետ համագործակցության համար. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ: «Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար» ,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր...
  • 02
    07, 2021
     Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացվող գենդերային հավասարության և կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին և հանդես եկել ելույթով:...
  • 02
    07, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին Նախագահ Արմեն Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: 
  • 01
    07, 2021
    Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել  հարաբերությունների խթանման ուղղությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Թրյուդոյին Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել հարաբերությունների խթանման ուղղությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Թրյուդոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: «Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով...
1
...
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: