• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 26
    05, 2021
    Տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում չափազանց կարևոր է դարձել հայ-իրանական հարաբերությունների առավել խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ ԱԳ նախարարին Տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում չափազանց կարևոր է դարձել հայ-իրանական հարաբերությունների առավել խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ ԱԳ նախարարին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է բարեկամ Իրանի արտգործնախարարի այցը և ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու...
  • 26
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին  հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերը (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության...
  • 26
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են...
  • 26
    05, 2021
    Հանձնառու ենք հաջորդ սերունդներին փոխանցել մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Հանձնառու ենք հաջորդ սերունդներին փոխանցել մեր նախնիներից ժառանգած բարեկամական հարաբերությունները. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել...
  • 26
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի  նորանշանակ դեսպանը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու ու խորացնելու հարաբերությունները եղբայրական երկրների միջև: Նորանշանակ դեսպանը փոխանցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լավագույն բարեմաղթանքները...
  • 26
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
1
...
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
...
1347
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: