• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    02, 2021
    Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը լրատվամիջոցների հարցերին Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը լրատվամիջոցների հարցերին Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո: Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և...
  • 24
    02, 2021
    Հայտարարություն նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների մասին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից: Հանրապետության...
  • 24
    02, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի և անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերի լուծումը Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը հրատապ է համարել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի և անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերի լուծումը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Գեներալ Մուրադովը Հայաստանի նախագահին տեղեկացրել է խաղաղապահների առջև դրված խնդիրների իրականացման ընթացքի մասին՝ ընդգծելով այն ջերմ վերաբերմունքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը...
  • 24
    02, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը և անհետ կորած անձանց հայտնաբերումն ու հանձնումը հայկական կողմին Նախագահ Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը և անհետ կորած անձանց հայտնաբերումն ու հանձնումը հայկական կողմին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի...
  • 23
    02, 2021
    Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով...
  • 23
    02, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ...
1
...
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: