Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
11, 2020
Միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Շվեդիայի հանրային ռադիոյին
Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ն հաղորդում է հեռարձակել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ՝ հեռարձակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Մեզ հետ...
04
11, 2020
Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ և օտարերկրացի գործիչների ու լրագրողների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ: Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման...
03
11, 2020
Կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցային, մնացած ամեն ինչ փակուղի է տանում, պատմական փակուղի. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը PБK-ին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը. PБK հեռուստաընկերություն- Պարոն նախագահ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտեցել է գագաթնակետին: Այսօր առաջին պլանում, իհարկե, պատերազմն է, սակայն գուցե պետք է դրա արմատներն անցյալում փնտրել: Կարո՞ղ էր արդյոք ԽՍՀՄ-ը լուծել ղարաբաղյան հարցը: - Թերևս պետք է գնալ հարցի արմատները: Ղարաբաղը Հայաստանի մաս է, այստեղ հայերը բնակություն են հաստատել հազարավոր տարիներ, 4-րդ դարասկզբին...
03
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին: Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանաթուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով...
31
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժորժ Դալմանին: Բելգիացի խորհրդարանականը Հայաստանի նախագահին տեղեկացրել է, որ վերջին օրերին գտնվել է Արցախում, եղել մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշիում, ականատես եղել Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծություններին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմանը: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Արցախի հանդեպ սանձազերծված...
30
10, 2020
Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով...
1
...
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
...
1331