• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 18
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության,...
  • 18
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ: ​ Նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ ​ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝​ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված ​ համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության...
  • 18
    01, 2022
    Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը շարունակաբար զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում, որին մեծապես նպաստել է առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը:...
  • 17
    01, 2022
    Քննարկվել են Հայաստանում  ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահ  Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ Քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի հետ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Mubadala Investment Company-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր...
  • 17
    01, 2022
    Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար
​ Նախագահ Արմեն Սարգսյանը «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում ​ այցելել է Հայաստանի տաղավար ​ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում այսօր հյուրընկալվել է Հայաստանի տաղավարում։ Նախագահ Սարգսյանը ​շրջել է տաղավարում, ծանոթացել ​ ներկայացված ցուցադրություններին։ «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական...
  • 17
    01, 2022
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Դուբայում ՝ «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսների կենտրոնում։ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» բացմանը ներկա են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ...
1
...
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
...
1154
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2022 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: