• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 23
    09, 2020
    Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակի կապակցությամբ Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»: Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ...
  • 23
    09, 2020
    Հայաստանն ու Չինաստանը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն Հայաստանն ու Չինաստանը համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Հայաստանում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը դեսպանատան նոր շենքի մուտքի մոտ դիմավորելով նախագահ Սարգսյանին՝ նշել է, որ Հայաստանի նախագահն իրենց առաջին հյուրն է: «Դուք մեր նոր դեսպանատան առաջին և ամենապատվավոր հյուրն եք: Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ: Մենք հիշում ենք, որ Դուք արդեն երրորդ անգամ, ազգային տոնին ընդառաջ,...
  • 23
    09, 2020
    Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը: «Ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում» ,- ասել է Նիկոլաս Սխերմերսը՝ Հայաստանի նախագահին ու ժողովրդին փոխանցելով Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ ակնկալում է արգասաբեր ու արդյունավետ գործունեության՝ ի շահ երկկողմ...
  • 23
    09, 2020
    Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության օրվա առթիվ Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: «Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ», - մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում: 
  • 22
    09, 2020
    Արվեստագետներին, գիտնականներին, մտավորականներին գնահատելու իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը Արվեստագետներին, գիտնականներին, մտավորականներին գնահատելու իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահականի մեծ դահլիճում ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը: Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնված այս մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի զարգացմանն ու այդ բնագավառներում նշանակալի գործունեության արժևորմանը: Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և ամփոփվում է «Հայաստան»...
  • 22
    09, 2020
    Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը բազմաթիվ տաղանդավոր զավակներ ունի. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը բազմաթիվ տաղանդավոր զավակներ ունի. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ի երեկոյան «Զվարթնոց» արգելոց-թանգարանում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Իր խոսքում շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ նախագահ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ տոնական օրն ավարտվում է նման գեղեցիկ երեկոյով։ Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այստեղից...
1
...
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: