Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
23
09, 2020
Նախագահ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը: «Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ», - մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում:
22
09, 2020
Արվեստագետներին, գիտնականներին, մտավորականներին գնահատելու իմաստով այս մրցանակը հոյակապ աշխատանք է արել. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահականի մեծ դահլիճում ներկա է գտնվել «Պողոսյան մրցանակ»-ի հանձնման արարողությանը: Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնված այս մրցանակն ուղղված է Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի զարգացմանն ու այդ բնագավառներում նշանակալի գործունեության արժևորմանը: Ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում և ամփոփվում է «Հայաստան»...
22
09, 2020
Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ժողովուրդը բազմաթիվ տաղանդավոր զավակներ ունի. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 21-ի երեկոյան «Զվարթնոց» արգելոց-թանգարանում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը։ Իր խոսքում շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ նախագահ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ տոնական օրն ավարտվում է նման գեղեցիկ երեկոյով։ Անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այստեղից...
22
09, 2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»:
22
09, 2020
Անկախության տոնի առթիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ուզբեկստանի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: «Անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել երկրի սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կծառայեն երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների», -մասնավորապես նշել է Ուզբեկստանի նախագահը: Նա նախագահ Սարգսյանին մաղթել է...
22
09, 2020
Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը: Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին: «Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են...
1
...
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
...
1337