• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    08, 2020
    Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս: Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ: Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս...
  • 07
    08, 2020
    Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած...
  • 07
    08, 2020
    Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին Բեյրութում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին: «Խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտությունից: Սա ոչ միայն մարդկային...
  • 07
    08, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակը և լիբանանահայ համայնքի հետ կապված խնդիրները քննարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են պայթյունի հետևանքներին, մասնավորապես՝ լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին ու վնասներին։ Զրուցակիցները քննարկել են...
  • 06
    08, 2020
    Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահ Սարգսյանն անդրադարձել է Բեյրութի իրավիճակին և լիբանանահայության հետ կապված խնդիրներին Հայ ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները զորեղ աջակցություն կլինեն՝ հաղթահարելու այս ճգնաժամը. նախագահ Սարգսյանն անդրադարձել է Բեյրութի իրավիճակին և լիբանանահայության հետ կապված խնդիրներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: «Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից, - մասնավորապես նշված է նախագահի նամակում: - Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը: Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես...
  • 06
    08, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ: Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:  
1
...
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: