Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
07, 2020
Պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց...
17
07, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն ու շնորհակալությունն է փոխանցել տավուշցիներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Նշելով նախագահի խիստ մտահոգությունը սահմանագոտում ստեղծված իրավիճակի և, հատկապես, Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերի վերաբերյալ՝ Էմիլ Տարասյանը հետաքրքրվել է օրերս հակառակորդի մարտական անօդաչու սարքի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանի առողջական վիճակով,...
17
07, 2020
ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հիմնադիր նախագահ, «Յունիքոմփ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների...
16
07, 2020
Զբոսաշրջության ոլորտը համավարակից ամենաշատն է տուժել, բայց այն մնում է մեր երկրի համար ամենակարևորներից մեկը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Մինչ հանդիպման բուն թեմաներին անցնելը նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է մեր երկրի հյուսիս-արևելյան սահմանի Տավուշի հատվածում ստեղծված իրավիճակին: Նախագահը նշել է, որ ներկայիս համավարակային պայմաններում Ադրբեջանը դիմել է անտրամաբանական ու անմարդկային քայլերի: Նախագահ Սարգսյանը վերստին հավաստիացրել է, որ հայկական բանակը, նախահարձակ չլինելով,...
16
07, 2020
Հայ-բելառուսական հարաբերություները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է...
15
07, 2020
Այսօր, երբ կորոնավիրուսի համավարակն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել, Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության օջախ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով: «Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու...
1
...
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
...
1337