Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել Ռուսաստանի վարչապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:
05
05, 2020
«Հայ պարկ», Գյումրի, Գյուրջիև․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ
Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր...
02
05, 2020
Կարևոր է, որ ստարտափներն, անհատները մնան Հայաստանում և դառնան Հայաստանի հաջողակ ու լավ գործարարներ. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ: «Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց...
01
05, 2020
Առանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել․ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են...
30
04, 2020
Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է, որ աշխարհը փոխվել է. նախագահ Արմեն Սարգսյանը «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է ստարտափ հանրության հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից...
30
04, 2020
Համատեղ ջանքերով նպաստել հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ու հետագա խորացմանը. նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրուցել է Լիտվայի նախագահի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի և Լիտվայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Առանձին անդրադարձ է եղել համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներին: Զրուցակիցները կարևորել են...
1
...
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
...
1331