• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 22
    04, 2020
    Գյումրին որպես ինքնատիպ մշակութային երևույթ, ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլև հատուկ վերաբերմունքի և ուշադրության կարիք ունի. նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ, գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ Գյումրին որպես ինքնատիպ մշակութային երևույթ, ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլև հատուկ վերաբերմունքի և ուշադրության կարիք ունի. նախագահ Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ, գյումրեցի քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ 2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին: ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։ Նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի անց...
  • 22
    04, 2020
    Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ: Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար: Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է ոգու ամրություն ու տոկոնություն:
  • 21
    04, 2020
    Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը...
  • 21
    04, 2020
    Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. երդման արարողություն նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի , վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ «Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ», -...
  • 20
    04, 2020
    «Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը «Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի Ծիծեռնակաբերդի տարածքում. նախագահ Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին: Նախագահը նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհը պետք է վերագնահատի ինքն իրեն՝ նկատելով, որ կորնավիրուսից հետոն սկսվում է այսօր. «Հենց այսօր պետք է մտածենք, թե ինչպես ենք ապրելու կորոնավիրուսից հետո: Հայաստանի դեպքում կարելի է, օրինակ, սկսել...
  • 20
    04, 2020
    Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է,...
1
...
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: