Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
20
01, 2026
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով...
20
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։...
20
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։ Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման...
18
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
Շվեյցարիայի Համադաշնություն աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Հանրապետության նախագահին դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։ Նախագահը շրջայց է կատարել եկեղեցում, զրուցել Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հակիրճ մանրամասներ ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։
18
01, 2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով գտնվելու է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով, նախատեսվում են նաև նախագահի և մի շարք գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումները:
16
01, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կատարի դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։ Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և...
1
...
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
...
1332