• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 26
    01, 2020
    Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է,...
  • 26
    01, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Յաֆֆայում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի: Նախագահը և տիկինը շրջել են եկեղեցական համալիրում, մոմ վառել, զրուցել հոգևորականների հետ: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ, գիշերում, ապա շարունակում ճանապարհը: Այդ իսկ պատճառով եկեղեցին ստացել է ուխտավորների և...
  • 26
    01, 2020
    Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում,  -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ...
  • 25
    01, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության ղեկավարության հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության ղեկավարության հետ Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուրի Սիրկիսի և ընկերության գործառնությունների տնօրեն Դորիթ Կալիմիի հետ: Զրուցակիցները, մասնավորապես, խոսել են օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության, մասնավորապես Թել Ավիվի և Երևանի միջև կանոնավոր օդային չվերթների կազմակերպման հնարավորությունների մասին:
  • 25
    01, 2020
    Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում, ոչ միայն մերն են, այլև համաշխարհային մշակույթինը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հակոբեանց Մայր տաճար Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում, ոչ միայն մերն են, այլև համաշխարհային մշակույթինը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հակոբեանց Մայր տաճար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար: Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ...
  • 25
    01, 2020
    Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ, որ այստեղ այցելողները նաև նրա միջոցով​ ճանաչեն Հայաստանն ու հայ հոգևոր մշակույթը. նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են Սուրբ​ Հարության​ տաճար Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ, որ այստեղ այցելողները նաև նրա միջոցով​ ճանաչեն Հայաստանն ու հայ հոգևոր մշակույթը. նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են Սուրբ​ Հարության​ տաճար Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ ողջ​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար:​ Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​ Կաթոլիկ​ եկեղեցիները: Հայաստանի...
1
...
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: