Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
01, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուր ալ Սայիդին' Օմանի Սուլթանության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ։ «Մեծապես արժևորում եմ երջանկահիշատակ Կաբուս բին Սայիդի իմաստուն առաջնորդությամբ Օմանի Սուլթանության հետ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերությունները։ Լիահույս եմ, որ այսուհետ ևս կշարունակենք համատեղ ջանքերով որակական նոր մակարդակի բարձրացնել երկու...
11
01, 2020
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև...
11
01, 2020
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը վերաբերող ծրագրերին:...
11
01, 2020
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ այցերն...
11
01, 2020
Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս...
06
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
Աշխարհասփյուռ սիրելի հայրենակիցներ, Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Սուրբ ծնունդը սիրո, բարության, հույսի և հավատի խորհրդանիշ է, տոն, որը մեր ժողովուրդը նշում է հոգու ցնծությամբ: Այս սրբազան տոնը մեզ հուշում է ավելի հոգատար լինել մեր ազգային տան, մեր ընտանիքի ու մերձավորների, մեր հավատքի ու հոգևոր արժեքների, միմյանց հանդեպ: Սուրբ Ծննդյան տոնը ամեն տարի իր հետ բերում է մեր կյանքում...
1
...
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
...
1331