Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով այսօր Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին: Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ...
14
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության...
14
12, 2019
Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արդարության համար պայքարին նվիրվածության և այն ջանքերի համար, որ ներդրեցիք այս հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Բարձր եմ գնահատում նաև Սենատի որոշումը, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագայի ոճրագործությունների և մարդկության դեմ...
14
12, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին: «Դոհա ֆորումը» երկխոսության միջազգային հեղինակավոր հարթակ է, որը հիմնվել է 2000 թվականին և համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները քննարկելու, դրանց լուծման գաղափարների շուրջ...
13
12, 2019
Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։ «Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված...
12
12, 2019
Հանդիսատեսը վերստին կվայելի վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է կրկին...
1
...
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
...
1331