Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
30
11, 2019
Սա մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է. նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվելու: Համաձայնագրով...
29
11, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը: Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր...
29
11, 2019
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել է Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը
Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է. «Համաշխարհային տնտեսական ֆորումի հոգաբարձուների խորհրդի անունից ցանկանում եմ հրավիրել Ձեզ Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը, որը տեղի կունենա Դավոսում, 2020 թվականի հունվարի 21-24-ը։ Հիմնադրման 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքը, որը միավորում...
28
11, 2019
Մեծագույն հարգանք վաստակի հանդեպ և ամենաջերմ հուշեր.նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին։ Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։ Նախագահ Սարգսյանը...
26
11, 2019
Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության անդամները քննարկում են ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ
Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարևորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ...
22
11, 2019
Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը․ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին: Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։...
1
...
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
...
1331