• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    12, 2019
    Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Փոխգործակցություն՝ լայն հեռանկարներով. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին, - ընդգծել է նախագահը:...
  • 04
    12, 2019
    Համախմբելով մեր ջանքերը՝ կարող ենք նպաստել տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի առաջընթացին. նախագահը հյուրընկալել է «Silicon Mountains» համաժողովի մի խումբ մասնակիցների Համախմբելով մեր ջանքերը՝ կարող ենք նպաստել տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի առաջընթացին. նախագահը հյուրընկալել է «Silicon Mountains» համաժողովի մի խումբ մասնակիցների Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և...
  • 04
    12, 2019
    Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին Հայաստանը դարձնել միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տեղեկատվության օվկիանոսում. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև...
  • 03
    12, 2019
    Ջերմ հարաբերություններ՝ բազմաթիվ ընդհանրություններով և լուրջ հեռանկարներով. նախագահ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ Ջերմ հարաբերություններ՝ բազմաթիվ ընդհանրություններով և լուրջ հեռանկարներով. նախագահ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի...
  • 02
    12, 2019
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ Աբու Դաբիում ներկա է գտնվել երկրի Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո: 
  • 02
    12, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը հակիրճ տեղեկացրել է աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումների և պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է հայ-էմիրաթական բարեկամական...
1
...
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: