• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 08
    11, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում: Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից: Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին:
  • 08
    11, 2019
    Մեծ քաղաքից դուրս նույնպես հնարավոր է ապրել ժամանակակից կյանքով. նախագահ Սարգսյանն այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ Մեծ քաղաքից դուրս նույնպես հնարավոր է ապրել ժամանակակից կյանքով. նախագահ Սարգսյանն այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպել դասախոսների և ուսանողների հետ: Նախագահ Սարգսյանը զրուցել է ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև փոխանցել մարզի սահմանամերձ համայքներ այցելությունից իր տպավորությունները: Նա նաև իր խորհուրդներն է փոխանցել երիտասարդներին՝ հորդորելով կրթության համար նախատեսված իրենց ժամանակն արդյունավետ օգտագործել:...
  • 08
    11, 2019
    «Շնորհակալություն, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված». նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք «Շնորհակալություն, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված». նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք,...
  • 08
    11, 2019
    Նախագահ Սարգսյանն այցելել է  Eco Garden Corporation գյուղմթերքի  վերամշակման ձեռնարկություն Նախագահ Սարգսյանն այցելել է Eco Garden Corporation գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություն Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։ Նախագահ Սարգսյանը եղել է Չինարի և Սյգեձոր համայնքների միջև գտնվող Eco Garden Corporation գյուղմթերքի ընդունման և պահածոյացման ձեռնարկությունում։ Նախագահը շրջայց է կատարել ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական հզորություններին։ Տնօրեն Սամվել Մարկոսյանը նշել է, որ 2010 թվականին հիմնված ձեռնարկությունն արտադրում է տարբեր տեսակի պահածոներ, արտադրանքը...
  • 08
    11, 2019
    Այս այգու մեջ ստեղծագործություն կա. նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի Այս այգու մեջ ստեղծագործություն կա. նախագահ Սարգսյանն Այգեձորում այցելել է արևադարձային այգի Այգեձոր սահմանամերձ համայնքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մելիս Բաբայանի հիմնած արևադարձային այգի։ 78-ամյա գյուղատնտեսը հիմնել է յուրօրինակ արևադարձային բույսերի և ծառատեսակների այգի։ Խնձորենու և սալորենու կողքին նա աճեցնում է կիվիի, բանանի ծառեր և արմավենիներ: Նախագահը շրջել է այգում, զրուցել սրտացավ այգետիրոջ հետ, հետաքրքրվել բերքի իրացմամբ և հաջողություններ մաղթել նրան: «Մելիս Բաբայանին հանդիպեցինք, ով կյանքի մի մասը ծննդավայրից դուրս անցկացնելուց...
  • 08
    11, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահ Սարգսյանը կայցելի սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Նավուր համայնքներ, այնուհետև Իջևանում կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանի մասնաճյուղում, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:  
1
...
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: