Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
11, 2019
Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին: «Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ...
05
11, 2019
Բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը: «Մեծարգո պարոն նախագահ, սիրելի բարեկամ, բարի եք եկել Հայաստան, բարի եք եկել Ձեր տուն, -դիմելով Հունաստանի նախագահին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Մեր ժողովուրդների բարեկամությունն ավելորդ բառերի կարիք չունի, որովհետև հազարամյակներն ապացուցել են, որ մեր ժողովուրդները ձեռք ձեռքի ստեղծել են և՛ մշակույթ, և՛ կրթություն, և՛ պատմություն: Ունեցել...
05
11, 2019
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դիմավորել և ողջունել են Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և տիկին Վլասիա Պավլոպուլուին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։ Նախագահներ Արմեն Սարգսյանը և Պրոկոպիոս...
05
11, 2019
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
04
11, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին: Կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա: Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային...
04
11, 2019
Գյումրին ճիշտ վայր է ձեր նախագծերի իրականացման համար. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել...
1
...
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
...
1331