• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    11, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է....
  • 09
    11, 2019
    Հայաստանն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և շատ ժամանակակից հասարակություն. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Հայաստանն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և շատ ժամանակակից հասարակություն. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել...
  • 09
    11, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ: Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության...
  • 09
    11, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգային երեկոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգային երեկոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում կազմակերպված՝ կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգային երեկոյին: Համերգի ընթացքում հանդես է եկել նաև հանրահայտ ալտահար Յուրի Բաշմետը՝ Ալեքսանդր Չայկովսկու հետ կատարելով վերջինիս ստեղծագործությունները:  
  • 08
    11, 2019
    Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ. նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում կոչ է արել վերստին հայտնաբերել հայրենիքը Այս հողի նկատմամբ պետք է հարգանք ունենալ. նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում կոչ է արել վերստին հայտնաբերել հայրենիքը Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ։ Նավուր համայնքում նախագահ Սարգսյանն այցելել է «Շամշադին էկո միթ» գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվ։ Այստեղ արտադրվում է բարձրորակ մսամթերք, որն առաջիկայում իրացվելու է տեղական շուկայում։ Այն բացվել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի նախաձեռնությամբ, Եվրոպական միության աջակցությամբ վերջերս համալրվել է նոր արդիական սարքավորումներով, ինչը...
  • 08
    11, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում: Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից: Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին:
1
...
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: