Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ...
08
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին: Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:...
07
10, 2019
Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի․ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը բարձր է գնահատել նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների...
07
10, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը կգլխավորի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խումբը. Հայաստանի նախագահը Ժնևում մասնակցել է խմբի քննարկմանը
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons): Արմեն Սարգսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում հաջորդ տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման...
06
10, 2019
Նախապատրաստվում է հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը». այն կանցկացվի 2020թ. հունիսին
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds - 2020) նախապատրաստական...
06
10, 2019
Նախագահ Սարգսյանը Ժնևում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։
1
...
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
...
1331