• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    10, 2019
    Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։ Այս խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային...
  • 05
    10, 2019
    Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։...
  • 05
    10, 2019
    Զոհված սերբ օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է․ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հիշատակի խաչքարի մոտ Զոհված սերբ օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է․ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հիշատակի խաչքարի մոտ Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։ Այստեղ նրանց դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ Նախագահները հարգանքի...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։ Ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջել են գիտական հաստատությունում, այնուհետև հանդիպել ղեկավար կազմի հետ։ Վլադիմիր Կոստիչը ներկայացրել է ակադեմիայի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները։ Նախագահ Սարգսյանը...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հայաստանի նախագահը և Սերբիայի պատրիարքն ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու և Սերբ ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը պատրիարք Իրինեյին է հաղորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է 1938 թվականին այն վայրում, որտեղ ամփոփված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված անհայտ սերբ զինվորի մասունքները։ Հուշարձանի մոտ Սերբիայի Հանրապետության...
1
...
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: