Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
04
10, 2019
Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Սերբիայի դեսպանության բացման որոշումները կարևոր քայլ են հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ. Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Մեծարգո պարոն նախագահ, Նախ և առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար: Մեր ժողովուրդներն ունեն դարավոր...
04
10, 2019
Մենք տարբեր առումներով շատ նմանություններ ունենք․ շարունակվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա
Պաշտոնական այցով Բելգրադ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ: «Պատիվ է ընդունել Ձեզ այստեղ, - նշել է Սերբիայի նախագահը՝ դիմելով Հայաստանի նախագահին և հայտնելով առանձնազրույցից իր տպավորությունները :- Զգացեք Ձեզ ինչպես տանը: Դուք, որպես ոչ միայն հիանալի քաղաքական գործիչ, այլև գործարար...
04
10, 2019
Սերբիայի պալատում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Սերբիայի պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Սերբիայի պետական օրհներգերը, Հայաստանի նախագահն ընդունել է պատվո պահակախմբի ղեկավարի զեկույցը։ Այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդար Վուչիչի առանձնազրույցը։ Սերբիայի նախագահը բարի գալուստ է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և ողջունել նրա առաջին...
03
10, 2019
Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Սերբիայի Հանրապետություն: Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։ Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:
03
10, 2019
Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ: «Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել...
03
10, 2019
Դուք փայլուն ձևով եք ներկայացրել Հայաստանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԵԱՏՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրված գործիչներին
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. ...
1
...
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
...
1331