• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 05
    10, 2019
    Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։...
  • 05
    10, 2019
    Զոհված սերբ օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է․ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հիշատակի խաչքարի մոտ Զոհված սերբ օդաչուների հիշատակը միշտ մեր սրտերում է․ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հիշատակի խաչքարի մոտ Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, հայկական խաչքար է տեղադրված՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերելիս վթարված ինքնաթիռի զոհված սերբ օդաչուների։ Այստեղ նրանց դիմավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ Նախագահները հարգանքի...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։ Ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջել են գիտական հաստատությունում, այնուհետև հանդիպել ղեկավար կազմի հետ։ Վլադիմիր Կոստիչը ներկայացրել է ակադեմիայի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները։ Նախագահ Սարգսյանը...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հայաստանի նախագահը և Սերբիայի պատրիարքն ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու և Սերբ ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները: Նախագահ Սարգսյանը պատրիարք Իրինեյին է հաղորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հիշատակին և այցելել հնագույն «Կալեմագդան» ամրոց Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Բելգրադի հարավ-արևելյան հատվածում՝ Ավալա բլուրի վրա գտնվող Անհայտ զինվորի հուշարձան, որը հավերժացնում է Առաջին աշխարհամարտում զոհված սերբ զինվորների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է 1938 թվականին այն վայրում, որտեղ ամփոփված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված անհայտ սերբ զինվորի մասունքները։ Հուշարձանի մոտ Սերբիայի Հանրապետության...
  • 05
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ Օտտո ֆոն Բիսմարկն է ՝ Գերմանիայի «Երկաթե կանցլերը»։ Բայց կարևորը ոչ թե ասույթի հեղինակն էր, այլ որ նա էլ իրեն դեռ աշակերտ էր...
1
...
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: