Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
07, 2019
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ: Նախագահը կայցելի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, մարզի առողջապահական, մշակութային հաստատություններ, արտադրական ընկերություններ, ինչպես նաև կլինի ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերից մեկում:
05
07, 2019
Դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն. նախագահ Սարգսյանը շնորհել է բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի...
05
07, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության...
05
07, 2019
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն
Սահմանադրության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պետական ու քաղաքական գործիչ Էդուարդ Եգորյանի որդուն՝ փաստաբան Տիգրան Եգորյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը լուսահոգի Էդուարդ Եգորյանն ունեցել է հայոց անկախ պետականության, Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Նախագահը նշել է, որ Է. Եգորյանն անուրանալի ներդրում է ունեցել նաև անկախ Հայաստանի առաջին՝ 1995 թվականին ընդունված Սահմանադրության ստեղծման մեջ:
04
07, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները...
04
07, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար...
1
...
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
...
1348