Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
05, 2019
Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանն ու պատերազմի ամբողջ ճանապարհն անցած վետերանը ընտանեկան մթնոլորտում զրուցել են...
09
05, 2019
Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։ Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան...
09
05, 2019
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Նախագահ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելով...
09
05, 2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան: Շնորհավորում եմ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ պայքարին, այնուհետև Արցախի...
08
05, 2019
Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել», -ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝...
08
05, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով...
1
...
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
...
1348