Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
03, 2019
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ: Նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները: Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի...
27
03, 2019
Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել կիսվել այս ոլորտում...
27
03, 2019
Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը շարունակական ընթացք է. Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության...
27
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ...
25
03, 2019
Մարդկանց երազանքները կարող են մեկ օրում կատարվել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին և նրա գյումրեցի փոքրիկ երկրպագուին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի և Մանվելի հետ: Նկարահանման...
25
03, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, հատկապես կարևորել կրթական, մշակութային և հումանիտար այն ձեռնարկները, որոնք նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդ սերնդի մեջ սերմանել հետաքրքրություն ազգային հարուստ ժառանգության և ավանդույթների նկատմամբ:...
1
...
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
...
1348