• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 06
    12, 2018
    Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր  արարողություն Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանը և Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով: Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:...
  • 06
    12, 2018
    Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի երդման արարողություն Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի երդման արարողություն Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի երդման արարողությունը։   Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթել իր պատասխանատու աշխատանքում: 
  • 06
    12, 2018
    Լավատես  եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան Լավատես եմ հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ. Արմեն Սարգսյան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության...
  • 06
    12, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհակալական նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր բովանդակալից երկխոսությունը շարունակելու նպատակով սիրով հրավիրում եմ Ձեզ 2019 թվականին պաշտոնական այցով Հայաստան» ,- ասված է հանրապետության նախագահի նամակում:  
  • 06
    12, 2018
    Նախագահն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

 Նախագահն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:    
  • 05
    12, 2018
    Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն: Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների...
1
...
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: