• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    09, 2018
    Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Արցախի Հանրապետության օրվան եւ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:  
  • 01
    09, 2018
    Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական  նստավայրում  հյուրընկալվել էին երեխաները Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում հյուրընկալվել էին երեխաները Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող...
  • 31
    08, 2018
    Նախագահն այցելել է Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Նախագահն այցելել է Հովհաննես Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ այսօր բացվել է հայ անվանի նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը: Նախագահը շրջել է սրահում, դիտել ներկայացված գործերը: 
  • 31
    08, 2018
    Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը
 
Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը...
  • 29
    08, 2018
    Գիտելիքի ու դպրության օրը Հանրապետության նախագահի նստավայրի դռները բաց կլինեն երեխաների համար Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները  կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: Նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: Մինչ այդ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, անապահով ընտանիքների երեխաները:  
  • 28
    08, 2018
    Հանդիպել են Արմեն Սարգսյանը եւ Արա Բաբլոյանը Հանդիպել են Արմեն Սարգսյանը եւ Արա Բաբլոյանը Սույն թվական օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական...
1
...
588
589
590
591
592
593
594
595
596
597
598
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: