Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց ծանոթացել կատարված աշխատանքներին, ինչպես նաև դպրոցի շենքում տեղակայված նախակրթարանի հնարավորություններին: Նախագահը դրական է գնահատել կառավարության կողմից առաջ մղվող դպրոցաշինական ծրագրերը և կարևորել նոր հայեցակարգով կառուցվող դպրոցների նշանակությունը կրթության որակի բարձրացման գործում: Պարույր Սևակ բնակավայրում նախագահն այցելել է նաև նորակառույց թաղամաս, ծանոթացել բնակարանային...
29
12, 2025
Հանրապետության նախագահն այցելել է զորամաս
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
25
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կազմակերպած ամանորյա ընդունելությանը։ Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով անցնող տարվա հիմնական արդյունքներին։ Իր ելույթում Հանրապետության նախագահը շնորհավորել է...
23
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին և պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով՝ հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Ռուբեն Նազարեթյանին և մաղթել հետագա հաջողություններ:
23
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև բարեկամության...
17
12, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին, ինչպես նաև նախաձեռնության գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է նման հարթակների դերը ստարտափ էկոհամակարգի զարգացման, նորարարական տեխնոլոգիաների խթանման և ինովացիոն լուծումների կիրառման գործում։...
1
...
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
1332