• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    05, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության...
  • 03
    05, 2018
    Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:  
  • 03
    05, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:  
  • 03
    05, 2018
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սիրելի հայրենակիցներ, Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները: Այս կապակցությամբ ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Ելք դաշինքի և ՀՅԴ պատասխանատու կեցվածքը, որը...
  • 03
    05, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մի շարք երկրների դեսպանների Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:  
  • 02
    05, 2018
    Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝...
1
...
615
616
617
618
619
620
621
622
623
624
625
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: