• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 07
    10, 2021
    Համոզված եմ, ապագային միտված այս այցը նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում. պետական ընթրիք Իտալիայում՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի Համոզված եմ, ապագային միտված այս այցը նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում. պետական ընթրիք Իտալիայում՝ ի պատիվ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, այսօր երեկոյան Քուիրինալե պալատում Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք: Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված...
  • 07
    10, 2021
    Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ

​ Միասին մենք շատ բան կարող ենք անել. նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​հետ ​ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ​ հանդիպում է​ ունեցել Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի ​ հետ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար և ընդգծելով, որ Հռոմ է եկել մեկ այլ հնագույն քաղաքից՝ Երևանից, նախագահ Սարգսյանը նշել է, որ ​ Իտալիա իր այցի նպատակը նաև Երևանի և Հռոմի միջև հարաբերությունների​ ու համագործակցության զարգացումն է. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել և ասել, որ միասին շատ բան կարող ենք անել։ Մենք...
  • 07
    10, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: «Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ...
  • 07
    10, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում՝ Վենետիկի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել «Հայրենիքի խորանին» Նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում՝ Վենետիկի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել «Հայրենիքի խորանին» Իտալիայի Հանրապետություն պետական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է Վենետիկի հրապարակ, որտեղ նրան դիմավորել են Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին և բարձրաստիճան զինվորականներ։ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
  • 06
    10, 2021
     Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի...
  • 06
    10, 2021
    Քաղաքակրթությունների, մշակույթների, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն. Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն Քաղաքակրթությունների, մշակույթների, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն. Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, այսօր բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը: Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան դիտել են ցուցադրությունը: Նմանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020...
1
...
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
...
1154
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2022 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: