Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
02, 2018
Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է ոլորտի բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Ներկայացնելով 2017թ. իրականացված և ընթացիկ տարում շարունակվող ծրագրերը` նախարար Ալթունյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության...
02
02, 2018
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը,...
02
02, 2018
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի...
01
02, 2018
Նախագահին գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները և իրականացվող ծրագրերը
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և...
01
02, 2018
Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը: Նախագահը փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն...
31
01, 2018
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը: Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության...
1
...
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
...
1337