• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 22
    12, 2017
    Նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին Նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հյուրին բանկի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ պետական համակարգում, ինչպես նաև մասնավոր հատվածում պարոն Բելյանինովն իր երկարամյա և հարուստ փորձը կծառայեցնի եվրասիական տարածքում բանկի դերի ամրապնդմանն ու մասնակից պետություններում նոր զարգացման ծրագրերի իրականացմանը:...
  • 22
    12, 2017
    Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել ԶԼՄ ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել ԶԼՄ ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին...
  • 22
    12, 2017
    Նախագահը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին Նախագահը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ հրավիրված նիստին ԱԱԾ աշխատակիցներից բացի ներկա են եղել համակարգի վետերաններ, հյուրեր: Ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ամփոփել է 2017 թվականին կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու մեկ անգամ ևս հավաստիացրել, որ ազգային...
  • 21
    12, 2017
    Նախագահի նստավայրում տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Նախագահի նստավայրում տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին: «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ գործարարներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ...
  • 20
    12, 2017
    Նախագահը ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը Նախագահը ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Մուլտի Ռեսթ» հյուրանոցային համալիրի նոր ժամանցային կենտրոնի բացման արարողությանը, որը Ծաղկաձորը զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնելու նախաձեռնություններից մեկն է: Կենտրոնի բացմամբ ստեղծվել է շուրջ 60 նոր աշխատատեղ՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Նախագծի իրականացման համար «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ջանքերով կատարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի ներդրում: 
  • 20
    12, 2017
    Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը Նախագահն ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ: Պատվիրակությունը Երևանում է գտնվում հանձնաժողովի հերթական՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպական խորհրդարանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգանում և ընդլայնվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ...
1
...
651
652
653
654
655
656
657
658
659
660
661
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: