• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    07, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում: Նախագահ Սարգսյանը և դեսպան Միլսը Միացյալ Նահանգների դեսպանության բակում նախ ծիրանենի են տնկել: Միացյալ Նահանգների դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին այցելության և...
  • 03
    07, 2017
    Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է միջոցառմանը մասնակցող դատախազներին և դատախազության բոլոր աշխատակիցներին, մասնագիտական տոնի առթիվ նաև մի խումբ անձանց պարգևատրել պետական բարձր պարգևներով և շնորհել բարձրագույն դասային աստիճաններ: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության...
  • 30
    06, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: Հանրապետության Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո՛ Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում...
  • 29
    06, 2017
    Նախագահը ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային Նախագահը ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել նրա այցը Հայաստան և դրա շրջանակներում անցկացված հայ-վրացական գործարար համաժողովը, որը Նախագահի համոզմամբ, նոր խթան կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարձր...
  • 29
    06, 2017
    Նախագահը ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային Նախագահը ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ճապոնական միջպետական կապերի ամրապնդման գործում:...
  • 29
    06, 2017
    Նախագահը մասնակցել է կառավարության նիստին Նախագահը մասնակցել է կառավարության նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝...
1
...
688
689
690
691
692
693
694
695
696
697
698
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: