• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 12
    05, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պերուի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն...
  • 11
    05, 2017
    Նախագահի նստավայրում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր
Նախագահի նստավայրում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության...
  • 11
    05, 2017
    Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային...
  • 10
    05, 2017
    Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի Կաշենի լեռնահանքային համալիր Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի Կաշենի լեռնահանքային համալիր  Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
  • 09
    05, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի...
  • 08
    05, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել տոների առթիվ կազմակերպված հանդիսավոր երեկոյին:  
1
...
700
701
702
703
704
705
706
707
708
709
710
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: