Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
02
09, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ և սովորողներ, Շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ։ Այս օրվա խորհուրդը առանձնանում և կարևորվում է բոլորիս համար՝ որպես կրթության և գիտության նշանակության վերահաստատման պահ։ Գիտելիքը և կրթությունը մեր կյանքի կարևորագույն հենասյուներն են, որոնք օգնում են ձևավորել մեր հասարակությունը և կայացնել մեր պետությունը։ Այսօր, երբ արագընթաց կերպով փոփոխվող աշխարհում նոր հնարավորություններ և մարտահրավերներ են բացվում, առավել քան երբևէ...
30
08, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի...
30
08, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում...
29
08, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ...
29
08, 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին: Նախագահն իր...
26
08, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: Հանրապետության նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթել դիվանագետներին: Իր խոսքում նախագահը նշել է. «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին՝...
1
...
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
...
1332