• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 16
    11, 2016
    Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների և Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրության կապակցությամբ և ընդգծել, թե վստահ է՝ հայ-ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի Նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլև նոր շունչ կստանա: Սերժ...
  • 14
    11, 2016
    Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Նախագահը ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել...
  • 12
    11, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»   խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացմանը Հանրապետության Նախագահն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր...
  • 11
    11, 2016
    Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան այս նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են...
  • 11
    11, 2016
    Հայաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են հայ-ուկրաինական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, մասնավորապես, քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել...
  • 10
    11, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ 
Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ 
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան...
1
...
734
735
736
737
738
739
740
741
742
743
744
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: