Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
10, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ: Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:
08
10, 2016
Նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին: «Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երևանի տարեդարձը: Մենք...
07
10, 2016
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը,...
06
10, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նոր կառավարության անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև: «Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը: Այս առիթով...
05
10, 2016
Նախագահն ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման (ՀԱՇ) Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական հերթական ֆորումի և համաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 3-9-ը Երևանում «Սերունդների երկխոսություն» կարգախոսի ներքո անցկացվող ՀԱՇ Եվրասիա տարածաշրջանի երիտասարդական 3-րդ ֆորումին և 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է սկաուտներին և կարևորել նրանց երևանյան հավաքը, ընդգծելով, որ նմանատիպ...
05
10, 2016
Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները: ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է հյուրերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկամ Գերմանիային խաղաղություն և հետագա բարգավաճում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից Նախագահ Սերժ Սարգսյանը...
1
...
757
758
759
760
761
762
763
764
765
766
767
...
1361