• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    07, 2024
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ այս չորս կամ վեց տարիների ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել որպես անհատականություն կայանալ, գիտելիք ձեռք բերել և դրանով նաև ավելի մեծ արժեք ձևավորել ինքներդ ձեզ համար: Կարևոր է, որ դուք ձեր...
  • 10
    07, 2024
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Թեգեթա Մոթորս» ընկերության հիմնադիր Թեմուր Կոխոձեին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Թեգեթա Մոթորս» ընկերության հիմնադիր Թեմուր Կոխոձեին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է վրացական «Թեգեթա Մոթորս» ընկերության հիմնադիր Թեմուր Կոխոձեին և «Պրեմիում Մաշիների Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոլ Բայբուրթին: «Թեգեթա Մոթորս»-ի հիմնադիրը նախագահին համառոտ ներկայացրել է ընկերության գործունությունը, նշել, որ այն շուրջ 20 տարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ուրույն տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, տարիներ շարունակ սերտ...
  • 10
    07, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը: Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:  
  • 10
    07, 2024
     Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են նախարարներին, մաղթել արդյունավետ աշխատանք:
  • 10
    07, 2024
     Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին: «Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, ինչպես նաև խաղաղություն, որի գինն ու...
  • 08
    07, 2024
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:
1
...
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: