Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
21
11, 2014
Նախագահն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին հինգ...
21
11, 2014
Նախագահն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ժամանակավոր ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:...
21
11, 2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև ձևավորված...
20
11, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով ` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական...
19
11, 2014
Նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին: Նախագահը ողջունել է բարեկամ Կիպրոսից ժամանած բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշելով, որ այցը լավ հնարավորություն է հանգամանորեն քննարկելու հայ-կիպրական օրակարգի հարցերը, նախանշելու համագործակցության հետագա ծրագրերը: Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ընդգծել են, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները դարերի խորքից...
18
11, 2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու և զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դիվանագիտական...
1
...
780
781
782
783
784
785
786
787
788
789
790
...
1250