Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
27
01, 2016
Բանակի օրվա առթիվ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների : ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին...
27
01, 2016
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել նրան՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Զալբերն իր մանդատի շրջանակներում կանի ամեն հնարավորը տարածաշրջանում հակամարտող կողմերի միջև վստահության հաստատման համար, ինչը կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Սերժ Սարգսյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ԵՄ...
25
01, 2016
Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին:
24
01, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ,...
23
01, 2016
Նախագահն ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենին, ով նաև Ֆրանսիայի Նախագահի անձնական ներկայացուցիչն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Հանրապետության Նախագահը ողջունել է տիկին Ժիրարդենին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների, պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ և ֆրանսիացի ժողովուրդների...
23
01, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։ Ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից...
1
...
792
793
794
795
796
797
798
799
800
801
802
...
1348