• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 23
    10, 2015
    Նախագահն ընդունել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովին  Նախագահն ընդունել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովին, ով Երևանում մասնակցում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան: Նախագահը ողջունել է հյուրերին, նշելով, որ ուրախ է հյուրընկալել նրանց Հայաստանում անցկացվող հեղինակավոր միջազգային վերոնշյալ ֆորումի...
  • 23
    10, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Երևանյան ֆորումի մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել նաև ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն ընթերցել է ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ֆորումի բացման արարողության ժամանակ ռեկտոր Տորկունովը ՀՀ Նախագահին է հանձնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների...
  • 22
    10, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների...
  • 21
    10, 2015
    Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համագումարի օրակարգի շրջանակներում ԵԺԿ...
  • 20
    10, 2015
    Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին
Նախագահն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների համագործակցությունը և կարևորել բանկի դերը մեր երկրի...
  • 20
    10, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:  
1
...
814
815
816
817
818
819
820
821
822
823
824
...
1353
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: