Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
11
04, 2015
Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի...
10
04, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ամեն անգամ հաճույքով է ժամանում «հավերժական քաղաք»՝ Հռոմ, որտեղ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է ականատես լինել պատմամշակութային հարուստ ու անկրկնելի ժառանգության: Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ այդ ժառանգության համայնապատկերում իր ուրույն տեղն ունի նաև հայկական մշակույթը, ինչը, ըստ...
10
04, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի խորհրդարանականների հետ ընթրիքին Հարգելի՛ խորհրդարանականներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է Հռոմի սրտում գտնվող այս պատմական պալատում վայելել ձեր բարձր ներկայությունը։ Շնորհակալ եմ այսչափ ջերմ ու մտերմիկ ընդունելության համար:...
09
04, 2015
Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական ծրագրերում Հայաստանի ընդգրկումը: Սերժ...
09
04, 2015
Նախագահը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի և Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանի համար բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից է: ՀՀ Նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները, քանի...
09
04, 2015
Կայացել են հայ-իտալական բարձր մակարդակի բանակցությունները
Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Կարևորելով Իտալիայի Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը` ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը...
1
...
854
855
856
857
858
859
860
861
862
863
864
...
1349