• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    01, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը...
  • 20
    01, 2015
    Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպանը Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպանը     Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է Կիպրոսի դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-կիպրական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանդիպմանը...
  • 19
    01, 2015
    Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով   Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:  
  • 18
    01, 2015
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի...
  • 16
    01, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Նախագահ, Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը: Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության...
  • 16
    01, 2015
    Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը   Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների: Հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական միջպետական հարաբերությունների օրակարգին և տարբեր ոլորտներում ձևավորված համագործակցության...
1
...
874
875
876
877
878
879
880
881
882
883
884
...
1353
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: