Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները: Նախարար Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև...
07
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է Շիրակի մարզպետ նշանակելու մասին Կառավարության որոշումը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վավերացրել է ՀՀ կառավարության որոշումը՝ Ֆելիքս Ցոլակյանին ՀՀ Շիրակի մարզպետ նշանակելու մասին: Հանրապետության նախագահի ս.թ. մարտի 6-ի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
07
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի գլխավորած պատվիրակությանը: Հայ-լիտվական երկկողմ կապերից բացի, ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հյուրի հետ խոսել է որակապես նոր...
07
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի...
06
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն և շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման...
06
03, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հարգելի պարոն Նախագահ, Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու...
1
...
886
887
888
889
890
891
892
893
894
895
896
...
1245