Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
10, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը,...
20
10, 2012
Նախագահը ներկա է գտնվել «Դալմա Գարդեն մոլ» համալիրի բացմանը և այցելել «Արմպրոդէքսպո» ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը: Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր...
19
10, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի անցկացման կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովին նվիրված գալա համերգին: Միջոցառումից առաջ ելույթ է ունեցել և աշխարհի տարբեր երկրներից ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած Միության ավելի քան 300 պատվիրակներին, նվիրատուներին ու հյուրերին ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է...
19
10, 2012
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը մեր երկրում: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և անձամբ տիկին Գերչևայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են թե՛...
19
10, 2012
Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին: Նախագահը կարևորել է Երևանում անցկացված «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովը և բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դերը՝ աշխարհում տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության զարգացման գործում:...
19
10, 2012
Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է ԱՊՀ-ի դերը այդ կազմակերպությանն անդամակցող երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության խթանման ու զարգացման գործում: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես հումանիտար ոլորտում փոխգործակցությունը, նշելով, որ ԱՊՀ անդամ երկրները տասնամյակներ շարունակ համագործակցել են, միասին ստեղծել մեծ ժառանգություն, որին պետք է...
1
...
912
913
914
915
916
917
918
919
920
921
922
...
1245