Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
13
05, 2014
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են Միսաք Մանուշյանի անվամբ Երևանում անվանակոչված պուրակի բացման արարողությանը
Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը: Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար:
13
05, 2014
Կայացել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունները
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգևատրել է Փառքի շքանշանով ` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և...
12
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, տրվել է պետական ընթրիք
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:...
12
05, 2014
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին:
12
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
12
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը, հանդես եկել ելույթով: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները պատասխանել են նաև համաժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի բացմանը *** Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները...
1
...
926
927
928
929
930
931
932
933
934
935
936
...
1361